…1918 թվականին փորձեցինք ռուսական կայսրության ծայրամասային, աննշան, նույնիսկ հայության համար արհամարհած քաղաք կամ գյուղաքաղաք Երևանը մայրաքաղաք դարձնել:
Առաջին տնկին դրվեց, բայց սաղարթ տալ չհասցրեց, չթողեցին հասցնել: Անընդհատ չեն թողել: Հայերի միաձայնությունը անընդունելի է եղել շրջապատի կողմից բոլոր ժամանակներում: Հայերի հավաքական ամրությունը վախ է ներշնչել հարևաններին: Եվ երկար ժամանակ՝ մինչև Բերիայի մահը, Երևանի աճը, հասունացումը սեփական ներունակության համապատասխան արգելակվում էր:
Թամանյանի դեմ ուղղված խոչընդոտներին միայն Մեծ հայը ընդունակ էր դիմակայել: Վասնզի գիտեին, որ Երևանը ոչ թե սովորական քաղաք է, այլ հայոց ճակատագրի որոշիչ հանգրվանը:
Այստեղից է սկսվել հայության վերածնունդը, այստեղ է կարգավորվելու հայի ծռմռված հոգին, այստեղ է հզորանալու հայության մարմինը, այստեղ է վերանալու հայի ազգային ստորադասության բարդույթը, այստեղից է սկսվելու հայության նոր ժամանակը:
(«Երևան՝ ճակատագրի քաղաք»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից